7324 դիտում
14:26 17-05-2018
ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացելու հայկական արտադրողների համար. ՀՀ փոխվարչապետ
ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի կնքմանն ուղղված բանակցություններում հայկական կողմի ջանքերը բարձր են գնահատվում Հայաստանի գործընկերների կողմից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով ներկայում Աստանայում է, որտեղ մայիսի 17-ին ստորագրվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ժամանակավոր համաձայնագիրը:
«Երկարատև և բարդ բանակցություններից հետո այսօր կնքվեց ԵԱՏՄ - Իրան ազատ առևտրի համաձայնագիրը։ Հատուկ ուզում եմ նշել հայկական կողմի լրջագույն աշխատանքը, որը իրականացվել է բանակցությունների ամբողջ ընթացքում, ինչի մասին խոսում են մեր բոլոր գործընկերները»,-նշել է Տիգրան Ավինյանը։
ՀՀ փոխվարչապետը համոզմունք է հայտնել, որ համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացելու հայկական արտադրողների համար իրանական շուկա մտնելու գործում, ինչպես նաև շատ բարենպաստ պայմաններ Հայաստանում նոր արտադրական հզորություններ հիմնելու համար:
Եվրասիական տնտեսական միությունը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից, որի կազմի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։
Նմանատիպ նյութեր
2252 դիտում
12:43 28-03-2019
Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու ձևավորման համաձայնագիրը բխում է Հայաստանի շահերից․ Նիկոլ Փաշինյան
3322 դիտում
16:09 09-02-2019
Իրանի խորհրդարանն առաջիկայում կվավերացնի ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը
1376 դիտում
12:00 12-04-2021
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը վավերացնող նախագծին
Այս բաժնից
1000 դիտում
10:15 05-02-2025
Հալալ է ռուսներին, որ Մեղրիի փոխանակման ռուս-թուրքական ծրագիրը գցել են ամերիկացիների գրպանը. «ՉԻ»