211652_close_icon

ՀՀ ԱԳՆ-ն անհանգստացած է Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններով

views-count3304 դիտում article-date 11:29 17-05-2018
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն անհանգստացած է վերջին օրերին Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններով, այս մասին ասված է ԱԳՆ-ի թվիթերյան էջում ներկայացված հայտարարության մեջ: «Մենք մտահոգված են վերջին օրերին Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: Կողմերը պետք է ցուցաբերեն զսպվածություն եւ խոհեմություն, որպեսզի խուսափեն իրավիճակի հետագա վատթարացումից: Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ տարաձայնությունները կարելի է լուծել բացառապես երկխոսության եւ բանակցությունների միջոցով, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը»,-ասված է հայտարարության մեջ: Գազայում պաղեստինցիների և Իսրայելի զինված ուժերի միջև բախումների հետևանքով կան մի քանի տասնյակ զոհեր: Բախումները սկսվել են Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման օրը: Թել Ավիվից դեսպանատունը տեղափոխվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ: Իսրայելը հայտարարել է, որ իր բանակը պաշտպանել է երկրի սահմանները: Իսրայելի իշխանությունները նշել են, թե «Համաս»-ի զինյալները օգտագործել են ցույցի առիթը և իրականացրել հարձակումներ:

Նմանատիպ նյութեր