11840 դիտում
19:23 16-05-2018
Տրանսպորտի նախարարը ընդունել է բողոքող տաքսու վարորդներին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մայիսի 16-ին ընդունեց ՀՀ վարչապետի նստավայրի և ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի մասնակից մի խումբ տաքսու վարորդների։
Նրանք նախարարին ներկայացրին իրենց դժգոհությունները, որոնք հիմնականում վերաբերում էին տաքսիների լիցենզավորման գումարների չափին, կուտակված տուգանքների վճարներին, էլեկտրոնային եղանակով առանց լիցենզիայի տաքսի ծառայություն մատուցող կազմակերպություններին և այլն։
Լսելով վարորդներին՝ նախարարը նշեց, որ կուտակված խնդիրները աստիճանաբար լուծում կստանան, սակայն դրա համար ժամանակ է անհրաժեշտ։
Նա առաջարկեց միասնական ձևակերպված առաջարկություններ ներկայացնել նախարարություն, որոնք կարճ ժամանակում կքննարկվեն և կնախանշվեն դրանց լուծման հնարավոր ուղղություններն ու ժամկետները:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1570 դիտում
19:54 27-04-2017
Տրանսպորտի նախարարը հերթական անգամ ընդունել է տաքսու մի խումբ վարորդների
1874 դիտում
19:45 06-06-2017
ՀՀ տրանսպորտի նախարարը մասնակցել է ԵԱՏՄ պետությունների տրանսպորտի ոլորտի ղեկավարների խորհրդի նիստին
Այս բաժնից
1258 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4723 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած