1570 դիտում
19:54 27-04-2017
Տրանսպորտի նախարարը հերթական անգամ ընդունել է տաքսու մի խումբ վարորդների
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ապրիլի 27-ին հերթական անգամ ընդունեց տաքսու մի խումբ վարորդների:
Նրանք ներկայացնում էին մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնող այն վարորդների պահանջները, ովքեր շուրջ երկու տարի լիցենզավորման վճարը չտալու պատճառով տուգանվել են ու հիմա չեն կարողանում վճարել այդ գումարը։
Վարորդներն ակնկալում էին, որ տուգանքները ներվեն՝ նշելով, որ լիցենզավորման վճարները չեն մուծել անհավասար պայմանների պատճառով: Բացի այդ, նրանք առաջարկում էին որոշակի փոփոխություններ կատարել լիցենզավորման գործող կարգում:
Նախարար Վահան Մարտիրոսյանը, լսելով վարորդներին, առաջարկեց միասնական ձևակերպված հարցադրումներ ներկայացնել, որպեսզի նախարարությունը քննարկի և փորձի ստեղծված խնդրի լուծումներ գտնել:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
11837 դիտում
19:23 16-05-2018
Տրանսպորտի նախարարը ընդունել է բողոքող տաքսու վարորդներին
1791 դիտում
16:40 11-04-2017
Նախարարը լսել է տաքսու վարորդների դժգոհությունները
Այս բաժնից
1219 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4690 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած