Գերմանիայում քննադատել են Օզիլին ու Գյունդողանին՝ Էրդողանի հետ հանդիպման համար. ՖՈՏՈՇԱՐՔ
Գերմանիայի հավաքականի կիսապաշտպաններ Մեսութ Օզիլը և Իլկայ Գյունդողանը Լոնդոնում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
«Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները իրենց ակումբային մարզաշապիկները նվիրել են Էրդողանին և նրա հետ լուսանկարվել: Լուսանկարը հրապարակել է Էրդողանի կողմից ղեկավարվաող «Արդարության և զարգացման» կուսակցությունը:
Գերմանիայի բունդեսթագի և բունդեսլիգայի ներկայացուցիչները խիստ քննադատության են ենթարկել ազգային հավաքականի խաղացողներին՝ վերջիններիս կոչ անելով կենտրոնանալով ֆուտբոլի վրա:
«Ֆուտբոլը և Բունդեսլիգան արտահայտում են արժեքներ, որոնք Էրդողանը անհրաժեշտ չափով չի ընդունում: Ահա թե ինչու է վատ, որ խաղացողները իրենց թույլ են տալիս ներգրավվել նախընտրական հնարքներում», հայտարարել է Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահ Ռայնհարդ Գրինդելը:
Նշենք, որ Գերմանիայում ծնված Օզիլն ու Գյունդողանը թուրքական ծագում ունեն: