211652_close_icon
views-count6723 դիտում article-date 16:58 14-05-2018

Իգնատի Առաքելյանը հրաժեշտ է տվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին

Իգնատի Առաքելյանն այսօր հանդիպել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հետ։ Նա շնորհակալություն է հայտնել ամբողջ աշխատակազմին շուրջ 1.5 տարվա արդյունավետ աշխատանքի համար՝ մաղթելով հետագա հաջողություններ։ Իգնատի Առաքելյանն ընդգծել է, որ նախարարության աշխատակազմն իր ողջ եռանդն ու ջանքերը ներդրել է գյուղատնտեսության զարգացման ծրագրերի մշակման և իրականացման համար՝ հույս հայտնելով, որ դրանք կլինեն շարունակական։ Նախարարության աշխատակիցներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել նախկին նախարարին՝ կառավարման նոր մշակույթ ներդնելու և առողջ աշխատանքային մթնոլորտ ստեղծելու համար։

Նմանատիպ նյութեր