ԱՄՆ-ը չի բացառում, որ պատժամիջոցներ կկիրառի ԵՄ-ի ընկերությունների դեմ՝ Իրանի հետ համագործակցելու համար
Ամերիկյան իշխանությունները կարող են պատժամիջոցներ սահմանել եվրոպական ընկերությունների հետ, որոնք կհամագործակցեն Իրանի հետ:
Այդ մասին CNN-ի եթերում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
«Այո, դա հնարավոր է, և կախված է այլ երկրների կառավարությունների վարքագծից», ասել է Բոլթոնը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Վաշինգթոնը կպատժի եվրոպական ընկերություններին՝ Իրանի դեմ սահմանափակող արգելքները խախտելու համար:
Ամերիկյան առաջնորդի խորհրդականը հույս է հայտնել, որ ի վերջո եվրոպական գործընկերները Իրանի հարցում կհամաձայնվեն ԱՄՆ-ի դիրքորոշման հետ:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը հայտարարեց Իրանի միջուկային ծրագրի Համապարփակ գործողությունների ծրագրից դուրս գալու մասին և Թեհրանի դեմ նախկինում չեղարկված պատժամիջոցները վերականգնելու մասին: