Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կկիրառեն Թուրքիայի դեմ, որից անմասն չեն մնա նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, փոխնախագահը, պաշտպանության ու արտաքին գործերի նախարարները և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը։
Օրենքի նախագիծն արդեն ներկայացվել է Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից։ Այն հեղինակել են կոնգրեսական Լիզ Չեյնին և ավելի քան 90 հանրապետական կոնգրեսականներ։
Փաստաթուղթը նախատեսում է սահմանափակումներ նաև այն անձանց նկատմամբ, ովքեր կսատարեն թուրքական բանակին։