Վանաձորում տեղի ունեցավ մայիսյան հերոսամարտին նվիրված սեղանի թենիսի բաց առաջնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` մայիսի 12-ին, Վանաձորի «Տարոն» համալիր մարզադպրոցում տեղի ունեցավ մայիսյան հերոսամարտի նվիրված սեղանի թենիսի բաց առաջնությունը: Առաջնությանը մասնակցում էին 40 երեխա: Մարզիչներ Կառլոս Լալայանն ու Հեղինե Հարությունյանը հետևում էին խաղի ընթացքին:
Վերջում տնօրեն Արարատ Պապյանը, լավագույններին պարգևատրեց գավաթներով, մեդալներով և պատվոգրերով:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի