ԿԳՆ-ի նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց առաջին աշխատանքային օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում Կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նախարարությունում աշխատանքային առաջին օրը:
«Վստահ եմ, որ առաջիկա օրերին Կրթության և գիտության նախարարության գործունեության արդյունքները կտեսնեք:
Ոլորտում առաջնահերթ խնդիրներից է Շիրակի պետական համալսարանի հարցը. Պետք է հասկանանք, թե այդ բարձիթողի վիճակն ու անիրավությունը ոնց ենք շտկում»:
Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ հանդիպել է ԿԳՆ փոխնախարարի, աշխատակազմի ղեկավարի, տեսչական մարմնի ղեկավարի հետ, զեկուցվել են խնդիրներ ու առաջնահերթություններ նշվել, նաև ընթացիկ հարցերին են անդրադարձել: Նա նաև նշել է, որ կարևոր հանդիպում է ունեցել ԵՄ աջակցությամբ գործող «ռազմավարական պլանավորվման գրասենյակի» երիտասարդների խմբի հետ, որոնք ներկայումս աշխատում են նախարարությունում:
«Երիտասարդներ են՝ աշխատելու մեծ ցանկությամբ լցված, նրանց հետ համագործակցությունը մենք շատ ենք կարևորում»,- ասել է նախարարը: