211652_close_icon
views-count8255 դիտում article-date 15:16 11-05-2018

Գերմանիան կշարունակի աջակցել Հայաստանին արդիականացման և բարեփոխումների իրականացման ընթացքում. Մերկել

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Անգելա Մերկելը: Այս մասին [url=http://www.primeminister.am/hy/congratulatory/item/2018/05/11/Prime-Minister-Nikol-Pashinyan-received-a-congratulation-letter/]տեղեկացնում է[/url] ՀՀ կառավարության կայքը: «Հարգարժա՛ն պարոն վարչապետ, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ընտրվելու կապակցությամբ: Որպես հուսալի գործընկեր՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը շարունակելու է աջակցել Հայաստանի Հանրապետությանը արդիականցման և բարեփոխումների իրականցման ընթացքում և ջանքեր է գործադրելու՝ երկկողմ բարեկամական հարաբերությունները խորացնելու, ինչպես նաև տարածաշրջանի խաղաղ զարգացման ուղղությամբ: Մեծապես ողջունում եմ, որ վերջին օրերի և շաբաթների քաղաքական գործընթացների բոլոր մասնակիցները դրսևորեցին պատասխանատվության բարձր զգացում՝ ի բարօրություն հայ ժողովրդի: Կառավարության ձևավորման և Ձեր պաշտոնավարման ընթացքում մաղթում եմ Ձեզ հաջողություն և ամենայն բարիք»,- ասված է ուղերձում:

Նմանատիպ նյութեր