61569 դիտում
13:08 11-05-2018
Արտակարգ դեպք Երևանում. հարկադիր բուժման մեջ գտնվող 22-ամյա հիվանդը Նուբարաշենի հոգեբուժարանից դիմել է փախուստի
[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցում հարկադիր բուժման մեջ գտնվող Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Վարդան Մելյանը պատուհանի երկաթե ճաղավանդակը պոկել և սավանններով ճոպան է սարքել ու դիմել փախուստի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը ոստիկանության Էրեբունու բաժնի (բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի), ոստիկանության Դիլիջանի բաժնի (բաժնի պետ Վահե Ղազարյանի), ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողութունների արդյունքում երեկոյան Վ. Մելյանին հայտնաբերել են Դիլիջան քաղաքում և տեղափոխել «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոց։
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է նաև, թե ինչպես է կարողացել Վ. Մելյանը հոգեբուժական հիվանդանոցի հարկադիր բուժման մեջ գտնվող հիվանդների համար նախատեսված վարչական շենքի 2-րդ հարկի պատուհանից ճողոպրել։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1870 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)