211652_close_icon
views-count1558 դիտում article-date 12:36 08-05-2018

ՏԿՏՏ նախարարության «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով ապրիլին ստացվել է 243 հեռախոսազանգ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող տեղեկատու հեռախոսահամարներով 2018թ. ապրիլ ամսին ստացվել է 243 հեռախոսազանգ: Նշված ժամանակահատվածում «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի տեղեկատու հեռախոսահամարներին ստացվել է 3 հեռախոսազանգ: Ընկերության մասնագետները զանգահարած քաղաքացիներին պատշաճ խորհրդատվություն են տրամադրել: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ էլ 240 քաղաքացիներ օպերատիվ տեղեկատվություն են ստացել «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տեղեկատու հեռախոսահամարով: Նախարարության աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներին ապրիլ ամսին հեռախոսազանգ չի ստացվել: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am), այնպես էլ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:

Նմանատիպ նյութեր