211652_close_icon
views-count1521 դիտում article-date 18:13 04-04-2017

Տրանսպորտի նախարարության «Թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով ստացվել է շուրջ 612 հեռախոսազանգ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հանձնարարությամբ նախարարությունում շարունակվում է խիստ հսկողությունը հանձնարարականների, նախարարություն մուտքագրված գրությունների, քաղաքացիների դիմումների կատարման ժամկետների, ինչպես նաև նախարարության «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով քաղաքացիների բարձրացրած խնդիրների լուծման նկատմամբ: 2017թ. մարտ ամսին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով ստացվել է 612 հեռախոսազանգ: «Թեժ գծով» ստացված հեռախոսազանգերից 1-ն առնչվել է Երևան – Գառնի երթուղու անկանոն աշխատանքին: ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ քաղաքացու բարձրացրած խնդիրը հրատապ կարգավորելու ուղղությամբ, ինչի արդյունքում քաղաքացին իր գոհունակությունն է հայտնել արագ արձագանքելու և խնդիրը կարգավորելու համար: «Թեժ գծով» ստացված երկրորդ ահազանգն առնչվել է տաքսի ծառայության կողմից ուղևորների սպասարկմանը: Ահազանգն ստանալուն պես ՀՀ տրանսպորտային տեսչությունը ձեռնարկել է միջոցներ քաղաքացու բարձրացրած խնդիրը հրատապ կարգավորելու ուղղությամբ: Արդյունքում քաղաքացին գոհունակությունն է հայտնել ահազանգին արագ և արդյունավետ արձագանքելու համար: Նույն ժամանակահատվածում «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տեղեկատու հեռախոսահամարներին ստացվել է հեռուստատեսային թվային ընդունիչ սարքերի համալրման և հեռուստաալիքների ընդունման որակի բարելավման վերաբերյալ 50 հեռախոսազանգ: Այս դեպքում ևս բոլոր հեռախոսազանգերին պատշաճ կերպով տրվել են պարզաբանումներ և խորհրդատվություն: «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տեղեկատու հեռախոսահամարով միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվել շուրջ 560 քաղաքացու: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ավտոճանապարհների անցանելիության մասին ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն կարող եք ստանալ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության բոլոր ստորաբաժանումները շարունակում են աշխատել հատուկ ռեժիմով: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Նմանատիպ նյութեր