211652_close_icon
views-count4877 դիտում article-date 17:10 06-05-2018

Երևանում կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու ծննդյան 85-ամյակին նվիրված համերգ տեղի կունենա

ՀՀ Մշակույթի, Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարությունների աջակցությամբ` ս. թ. մայիսի 7-ին, ժամը 18:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա համերգ՝ նվիրված լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու 85-ամյա հոբելյանին: Համերգին կմասնակցեն «Հովեր» պետական կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան/ և Լեհաստանի «Կրակովի երգիչներ» երգչախումբը /գեղարվեստական ղեկավար՝ Կարոլ Կուշ, խմբավար՝ Մաչեյ Տվորեկ/: Համերգի ընթացքում կհնչեն Քշիշտոֆ Պենդերեցկու «Veni Creator», «De profundis», «Missa Brevis», «Song of Cerubim», «Agnus Dei», «O gloriosa virginum» /պրեմիերա/, «Prosimy cie» ստեղծագործությունները:

Նմանատիպ նյութեր