211652_close_icon
views-count14329 դիտում article-date 12:03 04-05-2018

Ռուսական C-400-ներն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի զինատեսակների հետ. ԱՄՆ-ն կրկին զգուշացնում է Թուրքիային

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթն իր հերթական ճեպազրույցում խոսել է ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների գնման ռուս-թուրքական գործարքի մասին։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը [url=https://video.state.gov/detail/video/5780066931001/?autoStart=true]շեշտել է[/url], որ հարցը շարունակում է անհանգստություն պատճառել իրենց և ընդգծել է C-400 համալիրների անհամատեղելիությունը ՆԱՏՕ-ի զինատեսակների հետ։ «Ելնելով ձեռք բերված պայմանավորվածություններից՝ Թուրքիան հանդիսանում է հուսիսատլանտյան դաշիքնի անդամ և պետք է ձեռք բերի միայն այնպիսի զենք, որը համատեղելի կլինի ՆԱՏՕ-ի այլ գործընկերների ունեցած զինատեսակի հետ, այստեղ ես համատեղելիություն չեմ տեսնում»,-ասել է Նոյերթը՝ նկատի ունենալով ռուսական C-400 համալիրները։ Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի՝ միջազգային հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Վոլքան Բոզքիրը հայտնել էր, որ ԱՄՆ-ում Անկարային սպառնացել են թույլ չտալ F-35 հինգերորդ սերնդի կործանիչների վաճառքը՝ Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու դեպքում:

Նմանատիպ նյութեր