211652_close_icon
views-count4823 դիտում article-date 10:14 10-03-2018

Ռուսական զինատեսակների արդիականացումը մտահոգում է Արևմուտքին. «Ամերիկայի ձայն»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայացրած միջուկային նոր զինատեսակները, որոնք կարող են շրջանցել ամերիկյան պաշտպանական միջոցները, քննարկման լայն ալիք են բարձրացրել Ռուսաստանը միջուկային զինանոցի ներուժին հակազդելու վերաբերյալ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4288343.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: Վաշինգտոնում այս խնդիրների շուրջ ամերիկացի օրենսդիրների հարցերին է պատասխանել Եվրոպայում ամերիկյան զինված ուժերի հրամանատար գեներալ Քրթիս Սքափարոթին: «Ռուսաստանը սառը պատերազմից ի վեր աննախադեպ չափերով արդիականացնում է իր բոլոր օդային, ջրային և ցամաքային զինատեսակները»,- արձանագրում է գեներալ Սքափարոթին: Վերջինս ասել է նաև, որ ԱՄՆ-ը չունի այլընտրանք և պետք է անի նույնը՝ Ռուսաստանի՝ առավելության հասնելու նկրտումները կանխելու համար: «Հաշվի առնելով Ռուսաստանի կողմից զենքերի արդիկանացումն ու մրցավազքը՝ մենք պետք է ևս արդիականացնենք զինատեսակները՝ մեր գերիշխանությունը պահպանելու համար: Եթե չանենք դա, ապա կարծում եմ նրանց ձեռնարկած քայլերի արդյունքում նրանք կարող են մարտահրավեր նետել մեզ ռազմական ամեն ասպարեզում արդեն 2025 թվականին»,- արձանագրել է գեներալը: Աշխարհագրական մի շարք հատվածներում, ինչպիսին է օրինակ Արկտիկան, Ռուսաստանը կարող է առավելության հասնել անգամ ավելի շուտ և վերահսկել հյուսիսային միջանցքները 2-3 տարուց հետո:

Նմանատիպ նյութեր