Շիրակի մարզպետը հրաժեշտ է տվել մարզպետարանի աշխատակազմին` շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն այսօր՝ մայիսի 3-ին, հրաժեշտ է տվել մարզպետարանի աշխատակազմին` շնորհակալություն հայտնելով համատեղ արդյունավետ աշխատանքի համար:
Մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը աշխատակազմի անունից լավագույն մաղթանքներ է հղել Արթուր Խաչատրյանին, հաջողություններ մաղթել հետագա ձեռնարկներում` ընդգծելով, որ մարզպետարանի և պարոն Խաչատրյանի համատեղ աշխատանքը եղել է փոխըմբռնման մթնոլորտում, ինչը նպաստել է մարզի զարգացմանը միտված ծրագրերի արդյունավետ իրականացմանը: