12008 դիտում
13:48 26-03-2018
Նախկին հանրակացարանային շենքում վարձակալությամբ ապրող Հակոբյանների ընտանիքը օգնության կարիք ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոր Նորքի նախկին հանրակացարանային շենքում վարձակալությամբ ապրող Հակոբյանների ընտանիքը օգնության կարիք ունի: 3-րդ կարգի ցմահ հաշմանդամ, 64-ամյա Սիլվա Հակոբյանը ապրում է իր դստեր՝ 36-ամյա Արմինե Հակոբյանի և թոռնիկի՝ 4-ամյա Ալեքս Հակոբյանի հետ:
Ընտանիքը միչև Սիլվայի վիրահատությունը և կրկին վիրահատության անհրաժեշտության ի հայտ գալը, ֆինանսական խնդիրներ չի ունեցել:
Այսօր՝ մարտի 26-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին, որ Արմինեի աշխատանքով, թոշակով ապրել են՝ վճարելով թե տան վարձը, թե կոմունալ վճարումները և թե սննդի գումարը, սակայն, երբ Սիլվային վիրահատել են և նրա մոտ առաջացել է կրկին վիրահատության անհրաժեշտություն և գամվել է մահճակալին, Արմինեն կորցրել է աշխատանքը և սկսել են պարտքեր կուտակվել:
Այժմ ընտանիքն այնքան պարտքեր, վարկեր է կուտակել, որ չգիտեն՝ ինչպես հաղթահարեն, օգնության ձեռք մեկնող բարեկամ, հարազատ չունեն: Նրանց միակ հույսը բարեգութ մարդիկ են, ովքեր ինչ-որ կերպ օգնության ձեռք կմեկնեն սոցիալապես անապահով ընտանիքին:
Ներկայացնում ենք Արմինեի հեռախոսահամարը՝ ակնկալելով, որ հրապարակումն արձագանք կստանա՝ [b]077 36-62-08 [/b]
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1975 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)