Ռոնալդո. Ինյեստան արժանի էր «Ոսկե գնդակին». նա պատմության լավագույն իսպանացի խաղացողն է
Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն անդրադարձել է այն հարցին, որ «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան իր կարիերայում այդպես էլ չարժանացավ «Ոսկե գնդակին»:
«Ինյեստան արժանի էր «Ոսկե գնդակին», սակայն դա նրան առանձնապես պետք էլ չէր: Նա այդպես էլ ունի տիտղոսների ֆանտաստիկ ցուցակ և հրաշալի կարիերա:
Նա պատմության մեջ լավագույն իսպանացի ֆուտբոլիստն է, ես շնորհակալ եմ նրան խաղի, վարպետության և մեծահոգության համար», ասել է Ռոնալդոն: