211652_close_icon

Նիկոլ Փաշինյանի գլխավորած ավտոերթը ուղևորվում է դեպի Իջևան և Վանաձոր

views-count22182 դիտում article-date 12:48 28-04-2018
«Իմ քայլը» շարժման ավտոերթը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ուղևորվոել է դեպի Իջևան և Վանաձոր: Ավտոերթն ուղեկցվում է հարյուրավոր մեքենաներով։ Երեւանի Ավան վարչական շրջանից ուղեւորվում են Սեւան-Իջեւան մայրուղով: Այսօր, ժամը 14:00-ին հանրահավաք է տեղի ունենալու Իջևանում, իսկ ժամը 17.00-ին հանրահավաք կանցկացվի Վանաձորի Հայքի հրապարակում։ Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 27-ին, Ն. Փաշինյանը բազմամարդ հանրահավաք է անցկացրել Գյումրիում:

Նմանատիպ նյութեր