132751 դիտում
21:59 23-04-2018
ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը ուղերձ է հղել Հայոց Մեծ Եղեռնի սրբադասված նահատակների հիշատակի օրվա կապակցությամբ
Ապրիլի 24-ին Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայությունը, աշխարհի քաղաքակիրթ մարդկությունը ոգեկոչում են 1915 թվականի հայոց Մեծ եղեռնի սրբադասված նահատակների հիշատակը:
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունը, Հանրապետության բոլոր երկրապահները, 5-րդ բրիգադի մարտիկները, պատանի, երիտասարդ երկրապահներն այս տարելիցին վերաբերվում են գիտակցմամբ, որ ապրիլի 24-ը ոչ միայն եւ ոչ այնքան սգո օր է, որքան՝ պայքարի եւ վրիժառության: Ամեն մի ապրիլի 24 մի հերթական առիթ է ի լուր աշխարհի բարձրաձայնելու, որ կանգուն է հայոց արարչաստեղծ ոգին, որ սերունդների հիշողություններում վառ է պատմական արդարության վերականգնման, բնական հայրենիքին վերատիրանալու օբյեկտիվ պահանջը:
Եթե 21-րդ դարում էլ չքաղաքակրթված թուրքական իշխանությունների հույսն այն էր, թե ցեղասպանության հարյուրամյակի տարով կսպառվի հայության՝ արդարադատ պայքարի ռեսուրսը, ապա նրանք չարաչար սխալվում էին: 2015 թվականը մի նոր սկիզբ դարձավ, եւ աշխարհասփյուռ հայությունը նոր եռանդով ու անհուն նվիրվածությամբ է պայքարում ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման եւ արդարացի հատուցման համար:
Երկրապահ կամավորականների միությունն էլ մշտապես եղել է ավելի շատ գործի, քան խոսքի կազմակերպություն: Ու պատահական չէ, որ ցեղասպանության հարյուրամյակի տարում մենք նախաձեռնեցինք Հայաստանի բոլոր տարածքներում, Երեւանի վարչական շրջաններում, Արցախի բոլոր շրջաններում, Երուսաղեմում, Օդեսայում, Սփյուռքի այլ գաղթօջախներում Ջուղայի խաչքարերի կրկնօրինակների տեղադրումը: Արդեն հարյուրից ավելի նմանատիպ խաչքարեր ենք կանգնեցրել, վերակենդանացրել: Եվ պրոցեսն այս շարունակական է:
Երկրապահը նաեւ պատանի, երիտասարդ երկրապահների համար կազմակերպվող հրամանատարասերժանտական դասընթացներով, նոր սերնդին հայրենասիրական դաստիարակություն հաղորդելով է պայքարում հայության իրավունքների վերականգնման համար: Մենք, հայ առաքելական եկեղեցու, գործընկեր կառույցների հետ համատեղ, նպաստում ենք ՀՀ լիարժեք քաղաքացիների կերտմանը, հոգ ենք տանում, որ վաղվա Հայաստանի, Արցախի տերերը, այսօրվա պատանիներն ու աղջիկները պատրաստ լինեն պաշտպանել սրբություններն ու սերնդեսերունդ փոխանցեն հզոր, առաջադեմ, միասնական Հայաստանի կայացման փափագը:
Հայոց արդար պահանջատիրության իրացման համար լրջագույն աշխատանք են տանում Հայաստան պետությունն ու Սփյուռքի հայկական կազմակերպությունները: Աշուշտ, պետք է երախտապարտ լինենք նաեւ ցեղասպանության փաստն ընդունած եւ դատապարտած պետություններին, միջազգային կառույցներին, առաջադեմ մարդկությանը, միջազգային հանրությանը: Հեռու չէ այն օրը, որ աշխարհի բարի կամքի տեր մարդիկ կհարկադրեն Թուրքիային եւս ճանաչել ցեղասպանության փաստն ու հրապարակավ հայցել հայերի ներողամտությունը: Այդ օրն ինքներս պետք է մոտեցնենք՝ մեր ամենօրյա աշխատանքով, մեր միասնականությամբ, հետեւողականությամբ: Միասնության պահանջը, միասնաբար համազգային ծրագրերի իրագործմանը լծվելու պահանջը գերխնդիր է, դա բխում է մեր ազգային, պետական անվտանգության շահից:
[b]ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,
ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ, ԶՈՐԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ [/b]
Նմանատիպ նյութեր
12304 դիտում
19:36 15-08-2017
ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Հադրութի վերածննդի օրվա կապակցությամբ
Այս բաժնից
706 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
820 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ
880 դիտում
21:59 23-12-2024
Դավիթ Խուդաթյանը քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր