18363 դիտում
20:50 12-02-2018
ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել անվանի գրող, մեծ մտավորական Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրվա կապակցությամբ
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների և իմ անունից շնորհավորում եմ բոլորիս անվանի գրող, մեծ մտավորական Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրվա կապակցությամբ:
Հայ ազգը բոլոր ժամանակներում ծնել է մեծություններ, որոնցով հպարտանալու առիթներ ենք ունեցել ոչ միայն հայերս, այլ նաև համայն աշխարհի մարդկությունը: Նրանցից մեկն էլ Հրանտ Մաթևոսյանն է: Հպարտ եմ, որ բախտ եմ ունեցել անձամբ ճանաչել նրան, նա իր տեսակով մտավորական էր, մարդ, ում հետ ճանապարհ եմ անցել նաև ես։ Շփվելով Հրանտի հետ՝ հնարավորություն էիր ունենում հաղորդակցվելու, մոտ կանգնելու ազգային, հոգևոր արժեքներին: Հիշում եմ, որ Սպարապետը Հրանտ Մաթևոսյանին վարպետ էր անվանում: Ես և լեգենդար 5-րդ բրիգադի բոլոր մարտիկները լավ ենք հիշում 1996 թվականի հանդիպումը վարպետի հետ ազատագրված տարածքում: Հրանտ Մաթևոսյանը Հորադիզի Արալեռում (Դաշքեսան) հանդիպում ունեցավ 5-րդցիների հետ: Դեռ այն ժամանակ ես ու մարտընկերներս համոզվեցինք, որ Հրանտ Մաթևոսյանը մարտիկ է, երկրապահ է և հավերժ էլ երկրապահ է մնալու: Այո՛: Հրանտ Մաթևոսյանը հայ ազգի երկրապահ զավակ էր: Պատահական չէ, որ Հրանտ Մաթևոսյանը ԵԿՄ բարձրագույն պարգև «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանի ասպետ է։ Վարպետն իր ուրույն մտածողությամբ ու տեսակով մասնակցություն էր ունենում երկրապահական բոլոր միջոցառումներին: Նրա պես մարդիկ են, որ հայրենասիրության օրինակ են սերունդների համար: Մաթևոսյանը հայրենի հողի ու ջրի իսկական նվիրյալ էր: Նա իր բնությամբ ու էությամբ բովանդակություն ու իմաստ էր հաղորդում իր ծննդավայրին:
Մաթևոսյանն այն գրողներից էր, ով դասականների շարքում իր տեղը գտավ դեռ կենդանության օրոք: Նա գրական աշխարհ նոր ասելիք ու նոր ոճ բերեց: Նրա գրականությունն ու խոսքը հարուստ էր հարազատ գյուղի բնակիչների առօրյայով, հոգսերով, սուր, բայց սթափեցնող իրականությամբ: Այս ամենը տեսել ու զգացել են մարդիկ, ովքեր բախտ են ունեցել լինել նրա ժամանակակիցն ու վայելել նրա ներկայությունը:
Հայի անցած ու անցնելիք ճանապարհը արձակագիրը ճշգրտորեն ներկայացրել է իր ստեղծագործություններում: Եկեք փառքով անցնենք գրողի նշած ճանապարհը, հիշենք ու մեծարենք նրանց, ովքեր հայրենասիրության ու նվիրումի վառ օրինակ ու կյանքի ուղենիշ են մեր նոր սերնդի դաստիարակության համար:
Ծնունդդ շնորհավոր, նվիրյալ երկրապահ:
[b]ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոս,
Զորավար Մանվել Գրիգորյան[/b]
Նմանատիպ նյութեր
12262 դիտում
19:36 15-08-2017
ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Հադրութի վերածննդի օրվա կապակցությամբ
Այս բաժնից
787 դիտում
20:25 24-11-2024
Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները
832 դիտում
18:36 24-11-2024
Վեհափառի օրհնությամբ Մայր Տաճարում քահանայական ձեռնադրության արժանացան վեց սարկավագներ
973 դիտում
16:56 24-11-2024
Քննարկվել են Լիբանանում իրավիճակն ու դրան դիմագրավելու հնարավորությունները