5900 դիտում
19:01 23-04-2018
Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել
Առաջնային համարելով ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներկայիս իրավիճակըև հասարակության, քաղաքական ուժերի ու իշխանությունների կառուցողական երկխոսության հանձնառության անհրաժեշտությունը, ինչպես նաև հասարակության շրջանում արդեն ձևավորված ազնիվ կառավարման պահանջարկը, կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականությունը, կարևորելով վերջին տարիներին Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի (Հակակոռուպցիոն կոալիցիա) նախաձեռնող և մասնակից դերը երկրում իրականացված հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ բարեփոխումների (ապօրինի հարստացման քրեականացում, ազդարարների պաշտպանության համակարգի ներդրում, անկախ հակակոռուպցիոն մարմնի` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծում, հանրային գնումների ոլորտում իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրում և այլն)շարունակականությունը և ի վերջո նպատակ ունենալով նպաստել Հայաստանում Կոռուպցիայի դեմ պայքարի նոր հանրային օրակարգի ձևավորմանը՝
[b]ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է[/b] հանրային լայնածավալ և արմատական հակակոռուպցիոն բարեփոխումների մեկնարկ.
1. Կոռուպցիայի հետևանքով Հայաստանի Հանրապետությանը պատճառված վնասների փոխհատուցման նպատակով ակտիվների վերադարձման ինստիտուտի անհապաղ ներդրում, որի շրջանակներում անհրաժեշտ է ձեռնամուխ լինել կոռուպցիայի հետևանքով Հայաստանից դուրս հանված ակտիվները՝ ՀՀ պետական բյուջե վերադարձնելու գործընթացը՝ ակտիվ ներգրավելով ՀՀ կենտրոնական բանկին, ՀՀ դատախազությանը, իրավապահ մարմիններին և հանրությունը` բացառելով ներկայումս ՀՀ տարածքից ակտիվների արտահոսքը։
2. Երկրում անպատժելիության մթնոլորտը վերացնելու նպատակովապօրինի հարստացման դեպքերի շուտափույթ հայտնաբերում և կոալիցիայի շրջանակներում հանրային անկախ փորձագիտական խմբի ձևավորում, որը միտված կլինի պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող գույքի, եկամուտների և շահերի բախման հայտարարագրերը վերլուծելուն և ապօրինի հարստացման դեպքերը վերհանելուն ու քրեական գործեր հարուցելու նպատակով դրանք ՀՀ գլխավոր դատախազություն փոխանցելուն:
3. Կոռուպցիայի դեմ պայքարում հանրության վստահությունը ձեռք բերելու նպատակով՝ՀՀ կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովի և հանձնաժողովի անդամների ընտրության համար Սահմանադրական դատարանի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների, Հանրային խորհրդի, Փաստաբանների պալատի կողմից ձևավորվելիք մրցութային խորհրդի անդամների ընտրության գործընթացի օրինականության, թափանցիկության և հաշվետվողականության ապահովում։Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամների մեխանիկական վերարտադրության բացառման և բարեխիղճ, պրոֆեսոնալ, հակակոռուպցիոն արժեքներ դավանող ուհամապատասխան հակակոռուպցիոն փորձ ունեցող թեկնածուների ընտրություն:
4. Կոռուպցիայի դեմ արդյունավետորեն պայքարելու նպատակովՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հիմքի վրա հակակոռուպցիոն բազմաֆունկցիոնալ ունիվերսալ մարմնի ստեղծում, որն օժտված կլինի ոչ միայն կրթական և կանխարգելիչ գործառույթներով կոռուպցիայի դեմ պայքարում, այլև՝ նախնական քննության անցկացման գործառույթով, ներառյալ՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավասությամբ։
5. Մենաշնորհների և գերիշխող դիրքի դեմ արդյունավետ պայքարելու նպատակով առևտրային ընկերություններում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ընտրված անկախ աուդիտի կողմից հակակոռուպցիոն աուդիտի իրականացում, իրական սեփականատերերի բացահայտման ռեգիստրի հիմնում և գրանցամատյանի վարում։
6. Ընտրություններում քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով՝ՀՀ սահմանադրության ընտրական օրենսգրքի, կուսակցությունների մասին ՀՀ օրենքի, քրեական օրենսգրքի արմատական հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացում:
7. Դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով՝ կոռուպցիոն գործերով մասնագիտացված դատարանի կամ հատուկ մասնագիտացված դատական կազմի ստեղծում՝ կադրային բարեփոխումներիիրականացման միջոցով:
Նմանատիպ նյութեր
1540 դիտում
21:44 03-07-2019
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ
1477 դիտում
15:16 20-12-2019
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ
3168 դիտում
20:48 12-03-2018
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը նոր անդամներ և նախագահ է ընտրել
Այս բաժնից
769 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
871 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
625 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին