3168 դիտում
20:48 12-03-2018
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը նոր անդամներ և նախագահ է ընտրել
Այսօր՝ մարտի 12-ին, տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը։
Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր Կոալիցիայի կառավարման խորհրդի նոր նախագահի ընտրությանը։ Կառավարման խորհրդի անդամների կողմից ներկայացվեց ներկայիս նախագահ Թևան Պողոսյանի թեկնածությունը և միաձայն քվեարկության արդյունքում նա վերընտրվեց այս պաշտնում:
Քննարկվեց նաև Կոալիցիայի նոր անդամների ընտրության հարցը։ «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ–ն, «Քաղաքաշինություն և տնտեսություն» ՀԿ-ն և Կայուն զարգացման նախաձեռնություններ «Ասղացոլք» ՀԿ-ն ընտրվեցին Կոալիցիայի անդամ։
Կոալիցիայի հիմնադիր Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան Մարիամ Զադոյանը ներկայացրեց 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության՝ կոալիցիայի կողմից մշակված հայեցակարգային դրույթները, այնուհետև քննարկվեցին և ամփոփվեցին արդյունքները։
Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիա. հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ 2014թ.-ի նոյեմբերի 28-ին, որին անդամակցում է շուրջ 98 ՔՀԿ-ներ` Երևանից և ՀՀ մարզերից: Կոալիցիան հիմնադրվել է Եվրոպական Միության աջակցությամբ իրականացված «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1591 դիտում
16:43 31-01-2019
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը նոր նախագահ ունի
1537 դիտում
21:44 03-07-2019
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ
1474 դիտում
15:16 20-12-2019
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ
Այս բաժնից
991 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
970 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
907 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր