211652_close_icon
views-count1540 դիտում article-date 21:44 03-07-2019

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ

[b]Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի արտահերթ նիստում կայացրած որոշումների վերաբերյալ հայտարարություն[/b] Կոալիցիայի կառավարման խորհուրդը համապատասխան գրություններ է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ինչպես նաև ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարներին և 7-րդ գումարման խորհրդարանական ընտրություններին մասնակցած մյուս քաղաքական ուժերի ղեկավարներին, միջազգային կառույցներին և հորդորել է հետ կանչել Արարատ Միրզոյանի կողմից ներկայացված և առաջին ընթերցմամբ 25.06.2019թ.-ին ընդունված նախագիծը՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ, իսկ այդ առաջարկը չընդունելու դեպքում միայն՝ մինչև նախագծի երկրորդ ընթերցումը ներկայացնել դրա բացակայող փորձաքննության արդյունքները՝ հիմնավորումը՝ օրենքով նախատեսված բոլոր բաղադրիչներով, հրատապ կարգով նախաձեռնել խորհրդարանական լսումներ նախագիծը ոլորտի բոլոր դերակատարների մասնակցությամբ քննարկելու նպատակով, ԱԺ նիստի ընթացքում հերքել Իրավաբանների հայկական ասոցիացիայի վերաբերյալ ներկայացված ապատեղեկատվությունը և ստեղծել ԱԺ-ՔՀԿ-Կառավարություն աշխատանքային խումբ՝ հակակոռուպցիոն մարմնի հայկական մոդելի ներդրմանն ուղղված իրավական ակտերի նախագծերի մշակման համար։ ներկայացնող կազմակերպությունները նոր իրավակարգավորումների շրջանակներում նպատակահարմար չեն գտնում 2019 թ.-ի հունիսի 24-ի թիվ 808-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգերով մասնակցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդին ՔՀԿ-ների անդամության համար կազմակերպվող մրցույթին և առաջարկում են Կոալիցիայի անդամ մյուս ՔՀԿ-ներին ևս որդեգրել այդ մոտեցումը՝ գտնելով, որ որևէ կերպ հիմնավորված չէ նշյալ խորհրդի կազմից Կոալիցիային արհեստականորեն դուրս թողնելու մոտեցումը։ [b]Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Արկադի Սահակյան[/b]

Նմանատիպ նյութեր