3224 դիտում
14:53 23-04-2018
Հայաստանի ուղևորափոխադրողները ֆուտբոլի առաջնության ժամանակ ՌԴ քաղաքներ մեկնելիս պետք է անհրաժեշտ կահավորում ունենան. նախարարություն
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարություն է տարածել ուղևորափոխադրող ընկերություններին՝ կապված Ռուսաստանում 2018 թվականին ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման առնչությամբ որոշ կարգավորումներ անելու անհրաժեշտության հետ:
«Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ուղևորափոխադրող ընկերություններին տեղեկացնում է, որ 2018 թվականին Ռուսաստանի Դաշնությունում ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման ժամանակաշրջանում Ռուսաստանի Դաշնության Նախագահի 2017 թվականի մայիսի 9-ի №202 հրամանագրի և 2017 թվականի նոյեմբերի 27-ի Ռուսաստանի Դաշնության կառավարության №1426 որոշման պահանջներին համապատասխան այն քաղաքները, որտեղ անցկացվելու են ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղեր, իրականացվելու են անվտանգության միջոցառումներ:
Բոլոր ուղևորափոխադրող ընկերությունները (կանոնավոր և ոչ կանոնավոր), որոնք ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի ժամանակ այդ քաղաքներում կիրականացնեն ուղևորափոխադրում, պարտավոր են տրանսպորտային միջոցները կահավորել տեղորոշման համակարգով և տրանսպորտային միջոցի ու վարորդի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել Ռուսաստանի Դաշնության համապատասխան անվտանգության մարմիններին՝ տվյալ քաղաք մուտք գործելուց առնվազն 48 ժամ առաջ:
Համապատասխանաբար չկահավորված կամ պահանջվող տեղեկատվությունը անվտանգության մարմիններին չտրամադրած տրանսպորտային միջոցների մուտքը տվյալ քաղաք չի թույլատրվի:
Անհրաժեշտ տեղեկատվությունը հրապարակված է https://bus.transport2018.com/կայքում:
Կայքում առկա է տեղեկատվություն ամբողջ ընթացակարգի և տեղորոշման սարքավորումների վերաբերյալ»,-ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
2358 դիտում
20:59 15-08-2020
Խոակին Կապառոս. Հայկական ֆուտբոլի համար լավ կլինի, եթե բոլոր մարզիչները միմյանց հետ լավ հարաբերություններ ունենան
4458 դիտում
08:11 11-07-2015
Կրետե կղզի Թբիլիսիից մեկնելիս ավիատոմսն արժե 322 եվրո, Երևանից՝ 605 եվրո. «Ժամանակ»
Այս բաժնից
526 դիտում
16:14 02-05-2024
Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա