Երևանի հիվանդանոցներում բուժվում է հանրահավաքների ընթացքում տուժած 4 քաղաքացի. նրանց վիճակը բավարար է. ԱՆ
Ապրիլի 23-ին, ժամը 11։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժվում է հանրահավաքների ընթացքում տուժած 4 քաղաքացի, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նրանցից 1-ը բուժում է ստանում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, 1-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և 2-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններում։
Բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ հետազոտություններ և ստանում են համապատասխան բուժում։ Նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: