Տուժածները գտնվում են մասնագետների հսկողության տակ, ստանում անհրաժեշտ բուժում. ԱՆ
Ապրիլի 22-ի՝ ժամը 14։00-ի դրությամբ, Երևանի հիվանդանոցներում բուժվում է հանրահավաքների ընթացքում տուժած 10 քաղաքացի, որից 7-ն ընդունվել է այսօր։
2-ը բուժում են ստանում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, 3-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», 2-ը՝ «Իզմիրլյան», 3-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններում:
Ըստ անհրաժեշտության կատարվում են հետազոտություններ: 7-ի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար, 3-ինը՝ միջին ծանրության: