211652_close_icon
views-count2966 դիտում article-date 15:13 19-06-2017

Տուլայի վթարից բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն. ՀՀ ԱՆ

Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում երեկ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/18/1070238/]պատահարի [/url]հետևանքով տուժել են նաև Հայաստանի քաղաքացիներ: ХХ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Ստուպինոյի հիվանդանոցում գտնվող 6 տուժածից 3-ը ստացել է ամբուլատոր բժշկական օգնություն և դուրս գրվել, իսկ մյուս 3-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տուլայի հիվանդանոցում բժշկական օգնություն ստացող 3 տուժածից 2-ը երեխա է: «Նշենք, որ բոլոր տուժածները հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում: ՀՀ առողջապահության նախարարությունը մշտական կապ է պահպանում Ռուսաստանի Դաշնության համապատասխան բժշկական կազմակերպությունների հետ: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի»,-հայտնում են նախարարությունից: Հիշեցնենք, որ բախվել են «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և երթուղային միկրոավտոբուսը, որում եղել է 20 ուղևոր:

Նմանատիպ նյութեր