Էրեբունի համայնքում ցույցը ցրելու համար հատուկ միջոցներ կիրառվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Aravot.am
Այս պահին բավականին լարված իրավիճակ է Էրեբունի համայնքում, ոստիկանների ու քաղաքացիների միջեւ բախում տեղի ունեցավ, քաղաքացիները հրաժարվում են ենթարկվել ոստիկանությունների գործողություններին եւ ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց, որոնցից ծուխ արձակվեց:
Այս պահին դեռ պարզ չէ, թե ինչ նռնակներ էին դրանք: Ոստիկանները վահաններով փակել են քաղաքացիների ճանապարհը եւ չեն թողնում առաջ շարժվել: Երթի կազմակերպիչները փորձում էին հանդարտեցնել քաղաքացիները: Այստեղ են նաեւ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց թվում է ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը:
Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2018/04/22/951667/]այստեղ[/url]