211652_close_icon
views-count41081 դիտում article-date 17:48 20-04-2018

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. Niva-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Mercedes-ին. կա 7 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի ոլորաններում բախվել են Mercedes մակնիշի 35 TO 634 համարանիշի և ВАЗ 2121 մակնիշի 700 DT 17 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գորիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է ВАЗ 2121-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Mercedes-ին: Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր