17119 դիտում
15:22 20-04-2018
Բավականին լավ թափ ենք հավաքել և պետք է այդպես շարունակենք. Կարեն Կարապետյան
ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի մոտ կառավարության տնտեսական բլոկը համակարգող գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն: Հանդիպմանը քննարկվել են կառավարության տնտեսական քաղաքականությանն ու առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր:
Կառավարությունից հայտնում են, որ Կարեն Կարապետյանը, մասնավորապես նշել է. «Ֆունկցիաների բաժանումը հետևյալ կերպ ենք կատարել. ես պատասխանատու եմ լինելու տնտեսական բլոկի եւ տարածքային կառավարման համար: Համապատասխանաբար, աշխատակազմի մեջ մենք որոշակի փոփոխություններ ենք կատարում, ճշգրտում ենք վարչությունների խնդիրներն ու գործառույթները, և շատ ամուր, շատ հասցեական պետք է աշխատենք: Ի՞նչ եմ ակնկալում գործընկերներից. ամեն մեկն իր մասով վերանայում է, ռեստարտ է անում այս տարվա պլանը: Երեք ամսվա տվյալներով, որոնք կհրապարակվեն շուտով, բավականին լավ թափ ենք հավաքել և պետք է այդպես շարունակենք: Բոլոր ծրագրերը մեզ համար կարևոր են»:
Կարեն Կարապետյանը տնտեսական ոլորտի պատասխանատուներին տվել է հստակ հանձնարարականներ, որոնք վերաբերել են պետական կառավարման համակարգի բարեփոխումներին, ներդրումային ծրագրերի մշակմանը, ներկայացմանը, ներդրումների ներգրավմանը, բիզնեսի խթանմանը, գյուղատնտեսության, մասնավորապես, անասնապահության զարգացմանը, մարզերում տարբեր ծրագրերի իրականացմանը, տրանսպորտային համակարգին, ճանապարհաշինությանը, թվային օրակարգի իրականացմանը եւ այլն ուղղությունների: Առաջին փոխվարչապետը նշել է, որ գերատեսչությունների ծրագրերի վերանայումից հետո դրանք լրացուցիչ կքննարկվեն իր մոտ:
Նմանատիպ նյութեր
9590 դիտում
19:51 10-02-2018
Ունենք բավականին լավ հիմքեր, որպեսզի մոտակա տարիներին ապահովենք տնտեսական աճ. Կարեն Կարապետյան
2764 դիտում
13:35 23-03-2017
Հայերն իրականացրել են աշխարհը փոխող քայլեր և այդպես պետք է շարունակենք. վարչապետն այցելել է Արարատի մարզ
Այս բաժնից
1132 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
967 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը