Յուրգեն Կլոպ. Զարմացած եմ Վենգերի որոշումից
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է իր գործընկեր Արսեն Վենգերի [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/20/1094197/]որոշումը[/url]՝ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ «Արսենալից»:
«Ես այդ մասին տեղեկացա, երբ այսօր առավոտյան այստեղ էի գալիս: Ես զարմացած եմ, բայց դա նրա որոշումն է: Ես հարգում եմ նրան, նա ֆանտաստիկ կարիերա է ունեցել:
Քանի՞ տարի է նա եղել «Արսենալում»: 22 տարի և դա պատկառելի թիվ է: Եվ շատ հաջող: Ես միշտ հիացել եմ նրա աշխատանքով, նա միշտ առաջադիմող թիմեր է ստեղծել», ասել է Կլոպը: