Ցույցերի ընթացքում տուժած՝ հիվանդանոցում գտնվող 3 քաղաքացու վիճակը բավարար է. Առողջապահության նախարարություն
                        Ապրիլի 20-ի, ժամը 13։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 3 քաղաքացի։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նրանցից 2-ը Թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանական բաժանմունքում և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում բուժումը շարունակում են ապրիլի 16-ից:
Մեկ տուժած գտնվում  է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։
Բոլորը գտնվում են մասնագետների հսկողության ներքո, ստանում  անհրաժեշտ բուժում։
Բժիշկների գնահատմամբ`  նրանց վիճակը բավարար է:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

