211652_close_icon
views-count1240 դիտում article-date 22:17 05-02-2024

Փաշինյանի` Հանրային ռադիո այցի ժամանակ Արցախի դրոշը հանվել է․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր հաստատվել է այն փաստը, որ Փաշինյանի` Հանրային ռադիո այցի ժամանակ, Արցախի դրոշը հանվել է:

Վերջինս նշել է, որ դա ռադիոյի աշխատակիցները չեն հանել` ակնարկելով, որ դա Փաշինյանի աշխատակազմի նախաձեռնությամբ է եղել, սակայն իրենք նկատելուց հետո արագ դրոշը վերադարձրել են այն վայր, որտեղից հեռացվել էր:

Ինձ արդեն թվում է, որ մեր երկրում ստրկության ինստիտուտ է ներդրվել, ոմանք Նիկոլին են ծառայում, իսկ վերջինս` թուրքերի կամակորություններն է սպասարկում:

Լավ, մարդ ի՞նչ աստիճանի անինքնասեր լինի, որ իր պատմությունը, ինքնությունը, ինքն իրեն դավաճանի, դեռ չեմ խոսում ադրբեջանցիների քմահաճույքները բավարարելու համար Փաշինյանի հանձնարականները կատարի:

Դուք տուն չեք պահում, դուք ձեր ընտանիքներն եք դավաճանում, ձեր տունն ենք քանդում»:

Նմանատիպ նյութեր