1616 դիտում
13:22 07-04-2015
Խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀԿԳ ավագ քննիչը կալանավորվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի մարզային ստորաբաժանման հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Արմեն Ս.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2014թ. ապրիլի վերջին զբաղեցնելով ՀՀ ոստիկանության նախկին ՔԳՎ մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնը, իր վարույթում քննվող քրեական գործով նախաքննությունն իրականացնելիս կասկածյալներ Կարապետ Մ.-ի և Ռոբերտ Մ.-ի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, այն է՝ նրանց չկալանավորելու, այլ ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրելու համար վերջիններիս ընկերոջ հոր՝ Պետրոս Ս.-ի միջոցով նրանց ծնողներից՝ Սամվել Մ.-ից և Մերուժան Պ.-ից, 2014թ. ապրիլի 22-ին պահանջել է խոշոր չափերով՝ 826 հազ. ՀՀ դրամին համարժեք 2 հազ. ԱՄՆ դոլար կաշառք, որի մի մասը վերջիններիցս ստացել է:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել նաև քաղաքացի Պետրոս Ս.-ին այն բանի համար, որ նա քաղաքացիներ Սամվել Մ.-ին և Մերուժան Պ.-ին դրդել է պաշտոնատար անձ հանդիսացող, ՀԿԳ ավագ քննիչ Արմեն Ս.-ին տալ խոշոր չափերով՝ 2 հազ. ԱՄՆ դոլար կաշառք:
ՀՀ քննչական կոմիտեի մարզային ստորաբաժանման հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Արմեն Ս.-ի և քաղաքացի Պետրոս Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2940 դիտում
19:16 12-06-2015
Խոչոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող հարկային ավագ տեսուչը կալանավորվել է
1626 դիտում
15:53 09-06-2015
Խոչոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող հարկային տեսուչը կալանավորվել է
Այս բաժնից
481 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
625 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1099 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը