Մահացել է ամերիկացի օսկարակիր դերասան Ֆիլիպ Հոֆմանը։ Նխօրեին նրան մահացած են գտել Նյու Յորքի իր բնակարանում։
Ոստիկանությունը չի բացառում, որ 46-ամյա դերասանի մահվան պատճառ է դարձել թմրամիջոցների չարաշահումը։
Նշենք, որ Հոֆմանը «Օսկար»-ի է արժանացել 2006 թվականին՝ «Կապոտե» ֆիլմում գլխավոր դերի համար։