Սեր, մարդկային հարաբերություններ. ֆրանսահայ երաժշտի նոր տեսահոլովակն արդեն հասանելի է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրանսահայ երաժիշտ Ագոպի նոր տեսահոլովակը` « Only happy when we’re high»-ը, արդեն հասանելի է բոլորին: Ագոպը ունկնդիրների մեծ բանակ ունի Ֆրանսիայում, ինչպես նաև արդեն Հայաստանում: Նրա նոր ալբոմը «Songs of Good Hope»-ը, մեզ բոլորիս համախմբում է սիրո շուրջ:
Երգում ներկայացված են երաժշտի մտորումները՝ սիրո և մարդկային հարաբերությունների շուրջ: Երաժիշտը լիահույս է, որ սերը միակ բանն է, որ մեզ բոլորիս համախմբում է, անգամ Թրամփին:
Ագոպիին ոգեշնչում են իր ճանապարհորդությունները և սիրելի էակը, անգամ Հարութ Փամբուկչյանը, ում երաժշտության տակ առիթ են ունեցել պարելու ընկերներով:
Անդրադառնալով «Songs of Good Hope» ալբոմին՝ Ֆրեդն ընդգծում է, որ չի մոռացել իր հայեցիությունն արտահայտել այս ալբոմում՝ օգտագործելով դուդուկը ոչ այնպես, ինչպես արդեն օգտագործում են, այլ ավելի ժամանակակից տարբերակով: