211652_close_icon
views-count12005 դիտում article-date 22:48 21-12-2017

Գևորգ Հաջյանի «Հարատև կռիվ» տեսահոլովակն արդեն համացանցում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սցենարիստ և ռեժիսոր Սամվել Թադևոսյանի «Հարատև կռիվ» փաստագրական ֆիլմի համանուն սաունդթրեքի տեսահոլովակը արդեն համացանցում է: [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/07/1084059/]Հիշեցնենք[/url], որ «Հարատև կռիվ»-ը նվիրված էր, Արցախյան ազատամարտի տարիներին, դրանից հետո և 2016թ.-ի Ապրիլյան պատերազմի օրերին զոհված հայորդիների հիշատակին: Ֆիլմի սաունդթռեքի խոսքերի հեղինակը նույնպես Սամվել Թադևոսյանն է: Երգը կատարում է անվանի վոկալիստ, օպերային տենոր Գևորգ Հաջյանը: [b]Յարատեւ Կռիւ [/b] Սուրում են անթիւ փամփուշտները կոյր, Արկերն են դարձեալ ոռնում միալար, Ու խրամատն է հառաչում զարկից, Մահաբեր ռումբի հզօր պայթունից։ Արի, արի առաւօտ, Կիրճերի կածանով արի, դաւերից թաքուն արի, Ու լոյս ցողիր մեր պապակ սրտերին։ Ժամն է գրոհի, ելնում ենք մարտի, Վրէժն է վահան՝ մեր անխոց սրտին, Համախմբուում ենք ու զարկերով հուժկու, Կանխում ենք դարձեալ դաւը թշնամու, Առաջ ենք մղւում ու զարկերով հուժկու, Կանխում ենք դարձեալ դաւը թշնամու։ Արի, բարի առաւօտ, Շրջանցիր թակարդը խաւարի, ու ջերմով պայծառ արեւի, Փարուիր վէրքերին մեր արնածոր։ Մահն է բազմել դիրքերին շուրթին, Ու հետեւում է հերթական զոհին, Տղերքը խոցւում են լուռ ու անձնազոհ, Բայց կանգուն ենք դեռ, հողն է անառիկ, Տղերքը զոհուում են լուռ ու անխռով, Բայց կանգուն ենք դեռ, հողն է անառիկ, Արի, յոյսի առաւօտ, Գթառատ սիրով արի, ու փրկիր մեր երազները Յարատեւ կռւի այս դժոխքից։ Արի, արի առաւօտ, Գթառատ սիրով արի,ու փրկիր մեր երազները, Յարատեւ Կռւի այս դժոխքից։ Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր