2661 դիտում
11:46 13-04-2018
Ամփոփվել է 2017-2018 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլը
Երևան քաղաքի պատմության թանգարանում հանդիսավոր միջոցառմամբ ամփոփվել են 2017-2018 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի արդյունքները: Ամենաբարձր արդյունք ցուցաբերած 44 աշակերտ պարգևատրվել է առաջին կարգի դիպլոմով:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով դիպլոմակիրներին՝ քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը վստահեցրել է, որ նմանատիպ արդյունքներ ցուցաբերող աշակերտները պատրաստ են Հայաստանը ներկայացնելու տարբեր միջազգային օլիմպիադաներում:
«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մանկավարժներին, քանի որ գրանցված ձեռքբերումները նրանց քրտնաջան աշխատանքի արդյունք են, ինչպես նաև հանձնաժողովների նախագահներին և անդամներին՝ աշակերտներին ըստ արժանավույն գնահատելու համար: Այս երեխաները պատիվ են բերում ինչպես քաղաքամայր Երևանին, այնպես էլ ամբողջ հանրապետությանը»,- նշել է Արամ Սուքիասյանը:
Նշենք, որ 16 առարկաներից անցկացված դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլին մասնակցել է 2245 աշակերտ, որոնցից դիպլոմի են արժանացել 314-ը: Նրանցից 126-ը՝ երկրորդ կարգի, իսկ 144-ը երրորդ: 468 աշակերտ էլ իրավունք են ստացել մասնակցելու օլիմպիադայի հանրապետական փուլին:
Նմանատիպ նյութեր
1978 դիտում
18:50 20-05-2014
Պարգևատրվել են Դպրոցականների 2013-14 ուստարվա առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի լավագույն աշակերտները
1507 դիտում
21:54 11-03-2015
Արմավիրում ամփոփվել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը
924 դիտում
19:55 13-03-2015
Վայոց ձորում ամփոփվել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը
Այս բաժնից
925 դիտում
10:22 26-12-2024
ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. Hetq.am
571 դիտում
09:13 26-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է