1528 դիտում
21:54 11-03-2015
Արմավիրում ամփոփվել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը
Փետրվարի 4-18-ը Արմավիրի թիվ 6, Վաղարշապատի թիվ 3 հիմնական և Մյասնիկյանի միջնակարգ դպրոցներում անցկացվել է դպրոցականների 2014-2015 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը:
15 առարկաներից իրենց գիտելիքները փորձել են 2014 թվականի դեկտեմբեր ամսին տեղի ունեցած օլիմպիադայի դպրոցական փուլում հաղթող ճանաչված աշակերտները:
ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված կարգի համաձայն մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ինֆորմատիկա, աստղագիտություն առարկաների հայտագրումը կատարվել է օնլայն տարբերակով:
Նշված 6 առարկաներից դպրոցականների օլիմպիադայի օնլայն տարբերակին մասնակցելու համար Արմավիրի մարզից հայտագրվել է 3159 աշակերտ: Հայոց լեզու, ռուսաց լեզու, օտար լեզուներ, աշխարհագրություն, պատմություն, հայ գրականություն, հայոց եկեղեցու պատմություն և ՆԶՊ առարկաներից տարածքային փուլին մասնակցել է 1575 աշակերտ:
Տարածքային փուլը հաղթահարած 120 դպրոցի 515 աշակերտ մարզային հանձնաժողովի կողմից հնարավորություն են ստացել մասնակցելու փետրվարի 21-ից մարտի 9-ը անցկացվող դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլին:
Մարզային փուլի արդյունքներն ամփոփվել են առարկայական հանձնաժողովների կողմից, որի արդյունքում 72 աշակերտ երաշխավորվել է մասնակցելու դպրոցականների 2015 թվականի առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին:
Հանրապետական փուլը կմեկնարկվի մարտի 15-ից:
Նմանատիպ նյութեր
948 դիտում
19:55 13-03-2015
Վայոց ձորում ամփոփվել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը
2673 դիտում
11:46 13-04-2018
Ամփոփվել է 2017-2018 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլը
837 դիտում
16:47 24-01-2023
Գեղարքունիքի մարզում մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը
Այս բաժնից
826 դիտում
14:18 13-01-2025
Հայաստանը երբեք չի լինելու ԵՄ կազմում և դա աշխարհաքաղաքական գլոբալ ճշմարտություն է. Արմեն Աշոտյան
826 դիտում
13:49 13-01-2025
ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկեր կունենա, տարբեր հաշվարկներ ու սցենարներ ունենք. Վահե Հովհաննիսյան
808 դիտում
13:26 13-01-2025
Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան