Վայոց ձորում ամփոփվել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը
Վայոց ձորում ավարտվեց դպրոցականների 2015 թվականի առարկայական օլիմպիադաների մարզային փուլը: 16 առարկաներից իրենց գիտելիքներն են փորձել տարածքային փուլը հաղթահարած 39 դպրոցի 583 աշակերտներ:
ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված կարգի համաձայն մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ինֆորմատիկա, աստղագիտություն առարկաների հայտագրումը կատարվել է օնլայն տարբերակով:
Առարկայական հանձնաժողովների կողմից ամփոփվել են մարզային փուլի արդյունքները, ըստ որի՝ 56 աշակերտ վաստակել է դպրոցականների 2015 թվականի առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցելու իրավունք:
Հանրապետական փուլը կմեկնարկվի մարտի 15-ին: