1864 դիտում
19:22 12-04-2018
Դատարանը հետազոտեց մանկահասակ երեխայի մահվան մեջ մեղադրվող բժիշկների անձը բնութագրող տվյալները. Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Այսօր՝ 2018 թ. ապրիլի 12-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը շարունակեց Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի գործի քննությունը:
Այսօր դատարանը հետազոտեց ամբաստանյալների անձը բնութագրող տվյալները: Ամբաստանյալների պաշտպանները ամբաստանյալների՝ դասընթացների մասնակցելու մասին հավաստագրեր ներկայացրին, ինչպես նաև Լ․ Վարդանյանի վերաբերյալ «Արաբկիր» ԲԿ-ի կողմից տրված բնութագիրը։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի միջնորդությամբ որպես անձը բնութագրող տվյալ հետազոտվեց նաև 2015 թ․ հունիսի 15-ի դատավճռի կայացումից հետո դատական նիստերի դահլիճում ամբաստանյալ Լ․ Վարդանյանի արտահայտությունները պարունակող [url=https://www.youtube.com/watch?v=deSCYALP6uI&feature=youtu.be]տեսանյութը[/url]:
Տեխնիկական պատճառներով այն նախորդ դատական նիստին հետազոտել հնարավոր չեղավ, ինչի պատճառով էլ նիստը հետաձգվել էր: Ամբաստանյալների անձը բնութագրող տվյալները հետազոտելուց հետո դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին: Մեղադրող դատախազ Գ. Աղաջանյանը ժամանակ խնդրեց ամփոփիչ խոսքին պատրաստվելու համար: Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2018 թ․ մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին։
[b] Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ [/b]