4811 դիտում
22:39 11-04-2018
Վարչական դատարանի վճռով հաշմանդամություն ունեցող անձը հաշմանդամության երրորդ կարգ կստանա. Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Երեկ՝ ապրիլի 10-ին, ՀՀ Վարչական դատարանը անվավեր ճանաչեց Ս. Գ.-ին հաշմանդամություն ունեցող անձ չճանաչելու՝ Երևանի թիվ 5 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի որոշումը և պարտավորեցրեց ընդունել վարչական ակտ՝ երրորդ խմբի հաշմանդամություն սահմանելու մասին:
Ս. Գ.-ն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը դատարան ներկայացրած հայցով նախ պահանջել էին անվավեր ճանաչել Ս. Գ.-ի համար հաշմադամության կարգ չսահմանելու՝ ՀՀ ԱՍՀՆ Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Երևանի թիվ 5 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի որոշումը, ապա հայցի առարկայի փոփոխություն կատարել՝ Երևանի թիվ 5 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովին Ս. Գ.-ի վերաբերյալ բարենպասատ վարչական ակտ կայացնելուն պարտավորեցնելու մասով:
Չբողոքարկելու դեպքում դատարանի վճիռը օրինական ուժի մեջ կմտնի 1 ամիս անց:
[b]Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ [/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
820 դիտում
18:36 24-11-2024
Վեհափառի օրհնությամբ Մայր Տաճարում քահանայական ձեռնադրության արժանացան վեց սարկավագներ
961 դիտում
16:56 24-11-2024
Քննարկվել են Լիբանանում իրավիճակն ու դրան դիմագրավելու հնարավորությունները
1180 դիտում
15:09 24-11-2024
Ֆրանսիական Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը