211652_close_icon
views-count4164 դիտում article-date 14:05 11-04-2018

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել. Արցախում լիբանանահայ գործարարների մասնակցությամբ տնտեսական ֆորում կանցկացվի

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել այս աշնանն Արցախում լիբանանահայ գործարար շրջանակների մասնակցությամբ տնտեսական ֆորում անցկացնելու ծրագրի, ինչպես նաեւ կրթական ու մարդասիրական ոլորտներում Լիբանանի հայ համայնքի եւ Արցախի փոխգործակցությանը վերաբերող հարցերի շուրջ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից: Ցեկույցով հանդես է եկել Լիբանանում եւ Մերձավոր Արեւելքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը: Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին նախանշված աշխատանքների իրականացման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր