Երևանում բացվել է Գևորգ Մուշեղյանի հուշատախտակը
Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքի Արամի փողոցի 88 հացեում բացվել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Գևորգ Մուշեղյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: Անվանի ճարտարապետն այս տանն ապրել է 1911-2006 թվականներին: Հուշատախտակի բացմանը պատիվը վերապահվել է Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանին և Գևորգ Մուշեղյանի որդուն՝ Վարդան Մուշեղյանին:
Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ինչպես նաև ճարտարապետի գործընկերներն ու մտերիմները: Գևորգ Մուշեղյանը հեղինակն է Կարապի լճի, Ավան վարչական շրջանի հատակագծի: Նա եղել է Ալեքսանդր Թամանյանի աշակերտներից և տարիներ շարունակ աշխատել նրա հետ:
Բացման խոսքում ճարտարապետի որդին՝ Վարդան Մուշեղյանը, հատուկ շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանին և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ նախաձեռնությունը կյանքի կոչելու հարցում ցուցաբերած աջակցության համար: