211652_close_icon

Վորոնեժում Երևան-Մոսկվա ավտոբուսի վթարից տուժածները հիվանդանոցից դուրս են գրվել. ՀՀ դեսպանություն

views-count3462 դիտում article-date 13:44 06-04-2018
Վորոնեժում Երևան–Մոսկվա ավտոբուսի վթարի հետևանքով տուժած բոլոր քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։ «Ի լրումն Վորոնեժի մարզում վթարի հետևանքով տուժածների մասին նախորդ հաղորդագրությունների՝ հաղորդում ենք, որ ապրիլի 5-ին Վորնեժի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով տուժած վերջին քաղաքացին դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 20-ին Մոսկվայի ժամանակով 9.00–ին «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին ճանապարհատրանսպորտային պատահար էր գրանցվել: Վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել, 8 հոգի էլ հոսպիտալացվել էին Վորոնեժի մարզի Պավլովսկի շրջանի հիվանդանոց»,-նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր