211652_close_icon
views-count6567 դիտում article-date 17:31 13-06-2017

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից. ԱԻՆ-ը նոր մանրամասներ է հայտնում

Հունիսի 13-ին, ժամը 14:03-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանից-Մոսկվա ուղևորվող երթուղային ավտոբուսը Վորոնեժի մարզում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ճամփեզրի առուն, կան տուժածներ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Ըստ նախնական տեղեկության՝ Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 710-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes» մակնիշի 618 АD 61 պետհամարանիշով ուղևորատար ավտոբուսը (պատկանում է «ԴեՌոյալ-ԼԻԴԵՐ» կազմակերպությանը) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել առուն: 9-ամյա Լուսինե Ռազմիկի Թամայանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վորոնեժի շրջանի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Ավտոբուսում եղել են 39 ուղևոր և 2 վարորդ: Տեղեկությունը փոխանցվել է ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա.Ղազարյանին։ Հիշեցնենք, որ [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/13/1069762/]ավելի վաղ [/url]ռուսական լրատվամիջոցները հայտնել էին 3 տուժածների մասին:

Նմանատիպ նյութեր