Վրաստանում ավազակային հարձակման հետևանքով տուժած ՀՀ քաղաքացին դուրս է գրվել հիվանդանոցից և այժմ գտնվում է տանը. Վրաստանում ՀՀ դեսպանություն
Վրաստանի Օզուրգեթի քաղաքում [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/14/1086715/]ավազակային հարձակման հետևանքով [/url]տուժած ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանը դուրս է գրվել հիվանդանոցից և այժմ գտնվում է տանը։
Տուժածն իրեն լավ է զգում։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում իրավապահ մարմինների հետ։
[b]Վրաստանում ՀՀ դեսպանություն[/b]